Այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 13.30-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Մյասնիկյան - Գ.Լուսավորիչ փողոցների խաչմերուկում ճեղքեր են առաջացել. առկա է փլուզման վտանգ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ գրունտային ջրերի հետեւանքով տվյալ ճանապարհահատվածում առաջացել է 30սմ տրամագծով անցք, որի շուրջ առկա է փլուզման վտանգ (2քմ):

Դեպքի մասին տեղյակ են պահվել Վանաձոր քաղաքի կոմունալ ծառայության աշխատակիցները: