Կահիրեի Թահրիրի հրապարակում սկսած բողոքի ակցիաների հետեւանքով նախագահի պաշտոնից հրաժարական տված Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 3 քայլերի նմանության մասին է գրել թուրքական OdaTV կայքը։
OdaTV-ն, Ստամբուլի Թաքսիմի հրապարակում եւ «Գեզի» այգում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում Էրդողանի իրականացրած քայլերը նմանեցրել է ժամանակին Եգիպտոսի նախագահի քայլերին։
1. Մուբարաքը ընդդիմադիր հատվածի ցույցերին ի պատասխան իրեն սատարող ցույցեր էր կազմակերպում։ Թուրքիայի վարչապետը եւս ցույցեր է կազմակերպում ի պաշտպանություն իրեն։
2. Մուբարաքի կողմնակիցները հարձակումներ էին իրականացնում ընդդիմության հանրահավաքների մասնակիցների դեմ։ Թուրքիայում «Գեզի» այգու պահպանության կողմնակիցների դեմ մահակներով հարձակումներ են տեղի ունենում եւ պարզվել է, որ հարձակվողները Էրդողանի կուսակիցներն են։
3. Մուբարաքը ցույցերը ցրելու համար հրապարակ հանեց զինվորներին։ Թուրքիայում հունիսի 15-ի ոստիկանական գործողություններից հետո փողոց դուրս եկած մարդկանց դեմ Ստամբուլ կանչվեցին զինվորական ստորաբաժանումներ։




























