Հայաստանի ոստիկանությունը հայտարարում է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու վերաբերյալ հայտերի ընդունելություն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայտ կարող են ներկայացնել Հայաստանում գործող այն հասարակական միավորումները, որոնք ունեն առնվազն երեք ամսվա գործունեություն:
Յուրաքանչյուր հասարակական միավորում հայտ կարող է ներկայացնել միայն մեկ լիազոր ներկայացուցչի համար:
Հասարակական միավորման կողմից հայտ չի կարող ներկայացվել այն ներկայացուցչի համար, ով դատապարտվել է հանցագործություն կատարելու համար եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ եւ (կամ) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թ. դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկով նախատեսված հիվանդություններից որեւէ մեկով: Հիշյալ պահանջների ապահովման համար պատասխանատու են հայտը ներկայացնող հասարակական միավորման ներկայացուցիչը եւ հասարակական միավորման գործադիր մարմնի ղեկավարը:
Հայտում անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ տեղակատվությունը`
1) հասարակական միավորման անվանումը,
2) հասարակական միավորման գտնվելու վայրը,
3) հասարակական միավորման գործունեության բնույթը,
4) գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները /եթե հայտը ներկայացնողը հասարակական միավորման գործադիր մարմնի ղեկավարը չէ, ապա հայտի հետ ներկայացնում է նաեւ հասարակական միավորման կողմից տրված լիազորագիրը/,
5) ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն:
Սահմանված ձեւի հայտերը կարելի է ներկայացնել ք. Երեւան, Նալբանդյան 57 հասցեով, հեռ. 010-52-93-38, էլ. փոստ [email protected], 2013 թ. հունիսի 18-ից հուլիսի 2-ը` երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի եւ ուրբաթ օրերին` ժամը 10:00-ից 12:00-ն:




























