Եթե տպավորություն է ստեղծվում, որ Վերահսկիչ պալատը պետք է փոխարինի ոստիկանությանը, Գլխավոր դատախազությանը, հարկային, դատական մարմիններին, ապա մենք այստեղ անելիք ունենք՝ Վերահսկիչ պալատի դերի եւ դերակատարության առումով: Այդ մասին այսօր՝ հունիսի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Այնուամենայնիվ, նա նշեց, որ Վերահսկիչ պալատը, որպես արդյունավետ կառավարման համակարգի գլխավոր էլեմենտ, անհրաժեշտություն է մեր երկրի համար:
Նախարարը տարակուսանք հայտնեց՝ արդյոք անհրաժե՞շտ է Ազգային Ժողովում բարձրաձայնել արդեն իսկ հարուցված կամ ապագայում հարուցվելիք քրեական գործերի մասին։ ըստ Հ. Թովմասյանի՝ խորհրդարանում չեն հնչում վերջին ճշմարտություններ եւ դատավճիռներ չեն կայացվում։ «Եթե նույնիսկ գործ է ուղակվել դատախազություն, ապա ուղարկվել է 308 հոդվածով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում: Այստեղ մենք գործ չունենք կոռուպցիայի եւ այլնի հետ, հետեւաբար՝ այս հարցերը պետք է նախաքննության մարմինները քննարկեն»,- ասաց Հ. Թովմասյանը:
Նախարարը չմեկնաբանեց արդարադատության նախարարության համակարգում ՀՀ վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները, նշելով, որ դրանց կանդրադառնա վաղվա իր ելույթում:
Նշենք, որ դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակում ստուգման արդյունքները ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ուղարկվել են Գլխավոր դատախազություն:




























