Հայաստանի Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը վերջին օրերին շարունակում է ուժեղացնել տեսչական ստուգումները հանրապետության բոլոր մայրուղիներին:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրապարակված վերջին ստուգայցի ընթացքում ինը տարբեր բեռնատարողության ապօրինի փայտ տեղափոխող ավտոմեքենաներ հայտնաբերելուց հետո բնապահպանական պետական տեսչությունը բռնագրավել է եւս տասնվեց տարբեր բեռնատարողության բեռնատար մեքենաներ, որոնք տեղափոխել են լորենի, բոխի հացենի տեսակների փայտանյութ:

Առգրավված փայտանյութերը ավտոմեքենաներով տեղափոխվել են պահպանվող տարածք կազմվել են արձանագրություններ եւ կատարվում է շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ:

Բնապահպանության նախարարությունն ազգաբնակչությանը տեղեկացնում է, որ ստուգայցերը մշտական են եւ կոչ է անում զերծ մնալ ապօրինի ծառահատումներից: