Այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 14.00-ին Սեւանի «Ջրահարս» լողափում ջրահեղձված անձը 21-ամյա Արամ Արտակի Խուրշուդյանն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության Սեւանի բաժնից:

Նա ապրում է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Արամ Խուրշուդյանը Սեւան էր եկել ընկերների հետ` հանգստանալու եւ լողալու նպատակով: Ոստիկանությունից հայտնեցին, որ նախնական տեղեկություններով` նրա հետ տեղի ունեցածը դժբախտ պատահար է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 14.00-ին տեղեկություն է ստացվել, որ Սեւանի «Ջրահարս» լողափում մարդ է ջրահեղձվել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ժամը 14.21-ին փրկարարները ջրից դուրս են բերել անձը չպարզված երիտասարդի դին: