Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբան մահացել է մարտի 4-ի գիշերը՝ Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում:

Ծանր հիվանդ Արձինբան Մոսկվա էր տեղափոխվել փետրվարի 26-ին եւ բուժում էր անցնում հիվանդանոցում: Բժիշկները նրա մոտ հայտնաբերել էին ոչ բնորոշ խոցային կոլիտ: 64-ամյա Արձինբայի վիճակն այնքան էր վատացել, որ նրան անձնական օգնություն էր ցուցաբերում Աբխազիայի ներկայիս նախագահ Սերգեյ Բաղապշը, հաղորդում է Life News-ը:

Վլադիսլավ Արձինբան Աբխազիայի նախագահ է դարձել 1994թ.: 1999թ. նա երկրորդ անգամ է ընտրվել այդ պաշտոնում, բայց ծանր հիվանդության պատճառով 2004թ. ստիպված էր լքել նախագահի աթոռը: