Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ հունիսի 17-ին, Արսեն Բաբայանի նախագահությամբ, մերժվել է Հրանուշ Խառատյանի հայցն ընդդեմ ՀՀԿ-ական գործարար, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի:
Նշենք, որ այս գործով հայցի առարկան «Նուվել դը Արմենի» ամսագրում սեպտեմբերի 7-ին հրապարակված Ռ. Հայրապետյանի հարցազրույցն է, որն, ըստ հայցվորի, պարունակում է իր բարի համբավը, պատիվն, արժանապատվությունը եւ գործարար համբավը վիրավորող եւ իրականությանը չհամապատասխանող զրպարտչական արտահայտություններ: Ուստի հայցվորը պահանջում է ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար եւ հերքել իրականությանը չհամապատասխանող զրպարտչական արտահայտությունները:
Հրանուշ Խառատյանը պատասխանողից պահանջում էր հրապարակայնորեն ներողություն խնդրել, իսկ զրպարտությունը հերքել:




























