Այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բագրատունյաց պողոտայի թիվ 70 հասցեում՝ «Նաիրիտ» ՓԲԸ-ի մոտակայքում, ծուխ է նկատվում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ եւ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Նաիրիտ» ՓԲԸ-ի տարածքում` թիվ 1/24 արտադրամասի մոտակա ուսումնական աշտարակում:
Հրդեհը մարվել է ժամը 16.14-ին: Այրվել են 100 կգ ռետինե թափոններ:




























