Ես, ոչ մի անգամ չեմ համարվել ապարանյան կլան կամ կլանի անդամ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայր Ռուբեն Հովսեփյանը:
Անդրադառնալով Հայաստանում տարածում գտած տեղային բաժանումներին, նա նշեց, որ կլանը վատ բառ է: «Ապարանից ուրիշ հարց է, բայց բոլորս էլ Հայաստանից ենք: Նույնիսկ Երեւանի մեջ են ասում այսինչն այսինչ թաղամասից է, այնինչը՝ այնինչ թաղամասից: Դա վաղուց է եկել եւ այդպես էլ գնալու է: Օրինակ, ընկերական շրջապատում, որ մի քանի Գագո է լինում հարցնում են, թե որ Գագոն, չէ՞: Դրա համար էլ ասում են Դավիթաշենի կամ մեկ այլ թաղամասի Գագոն»,- պարզաբանեց Ռուբեն Հովսեփյանը եւ ավելացրեց, որ դրա մեջ վատ բան չի տեսնում:



























