Հունիսի 17-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով Գյումրիի բժշկական կենտրոն տեղափոխված ընտանիքի անդամների վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանք գտնվում են վիրաբուժական բաժանմունքում: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցին հայտնեցին Գյումրիի բժշկական կենտրոնից, նշելով, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ երեկ, հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Շիրակի մարզի Անի գյուղի բնակիչ, 31-ամյա Գեւորգ Ներսիսյանը, վարելով Opel Vectra մակնիշի 34 VՕ 847 համարանիշի ավտոմեքենան, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին բախվել է ճանապարհի բետոնե հենասյանը եւ շրջվել, ապա հայտնվել ձորակում։

Վթարի հետեւանքով վարորդն ու ուղեւորներ, 24-ամյա Ժենյա Հովհաննիսյանը եւ 54-ամյա Սաթենիկ Ազատյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։ Վիրավորներից Ժենյա Հովհաննիսյանը վարորդի կինն է, իսկ Սաթենիկ Ազատյանը՝ մայրը։ 

Դեպքի վայրում աշխատել են Շիրակի մարզի ճանապարհային ոստիկանները: