Բաթումիում գրանցվել է ինքնասպանության դեպք. մոտավորապես 30 տարեկան տղամարդուն կախված են հայտնաբերել հանրահայտ ծովափնյա պուրակում:
Կախվածին հայտնաբերողները շտապ օգնություն են կանչել, սակայն ժամանած բժիշկները արձանագրել են մահվան դեպք: Ինքնասպան եղածի դին տեղափոխել են պրոզեկտուրա, փոխանցում է Գրուզիա Online-ը:
Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունն ու ինքնասպանության պատճառները:




























