Այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 00.03-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 101 շենքի 1-ին հարկում այրվում է բնակարան:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի փողոցի թիվ 101ա շենքի 12-րդ բնակարանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.49-ին, մարվել` 01.03-ին: Այրվել է Մ. Տոնոյանի կողմից վարձակալված բնակարանի պատշգամբը գույքով` 12 քմ, 2 պատուհան, 2 դուռ, եւ 1 հեռուստացույց:

Ժամը 01.58-ին տեղեկություն է ստացվել, որ Մ.Տոնոյանի դուստրը` 25-ամյա Հրաչուհի Տոնոյանը, այրվածքներով դիմել է Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել: