Այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 09.30-ին վերսկսվել են 80-ամյա Թամամ Արմենակյանի որոնողական աշխատանքները:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին, ժամը 19.58-ին ահազանգ էր ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղում 80-ամյա Թ. Արմենակյանը դուրս է եկել տանից եւ չի վերադարձել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՄՓՎ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները տեղի բնակիչների եւ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են որոնողական աշխատանքներ Շատին գյուղի սկզբնամասում` Եղեգիս գետի մոտ:

Ավելի ուշ մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին: