«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը (ք․ Գորիս) նամակով դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ մտահոգություն հայտնելով Սյունիքի մարզպետի պաշտոնում սյունեցիների կողմից անունդունելի անձի նշանակումը կանխելու հարցով:

Նախաձեռնության հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Մամուլում շրջանառվող անունները նախաձեռնության անդամներին տագնապի տեղիք են տալիս:

Նամակում ասվում է, որ Սյունիքի մարզպետը պետք է լինի հայրենասեր, սյունեցիներին նվիրյալ, սյունեցիների կողմից ընդունված եւ հարգված, պետական համակարգում փորձառություն ունեցող գործիչ, ում կճանաչեն Սիսիանի Գոռհայքից մինչեւ Մեղրիի՝ Իրանի սահմանի բնակիչները: Ցավոք, հնչող անունները հեռու են այս չափանիշներից: Սյունիքին զինվորականներ եւ գործարար-մեծահարուստներ չէ, որ պետք են․ Սյունիքին պետք են նվիրյալներ:

Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի շրջապատից մեկին /օրինակ՝ այժմյան պաշտոնակատար Դոլունցին/ նշանակելուն, ապա դա կլինի ոչ այլ ինչ, քան հաղթանակած սյունեցու արժանապատվության նսեմացում Հայաստանի բարձրագույն ղեկավարության կողմից:

Հավատում ենք, որ ճիշտ որոշում կկայացնեք»: