Հունիսի 17-ին, ժամը 00.05-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել անձը չպարզված, միջին տարիքի տղամարդու, որից հետո նրան վրաերթի է ենթարկել նաեւ «Աուդի» մակնիշի ավտոմեքենան, որին էլ ընդհարվել է «Ռովեր» մակնիշի ավտոմեքենա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վրաերթի հետեւանքով անձը չպարզված տղամարդը տեղում մահացել է:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ մահացածը 66-ամյա Լավրենտ Դավթյանն է:
Կատարվում է քննություն:




























