Հունիսի 17-ին, ժամը 18.45-ին, 1991 թ. ծնված Սուրեն Ն.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Վարդենիս-Մարտունի ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ԳԱԶ-31029»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի բժշկական կենտրոն, իսկ Սուրեն Ն.-ն վթարից հետո դիմել է փախուստի: Նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, նա նշված ավտոմեքենայով ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:




























