«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հունիսի 20-ին, ժամը` 11:00-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպում է բողոքի ակցիա: Բողոքի ակցիայի պահանջն է ընդունել «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքը: Ակցիայի ժամանակ մասնակիցները ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին կփոխանցեն կոալիցիայի կողմից պատրաստված պաշտոնական նամակը եւ նախօրոք կազմակերպված ստորագրահավաքի արդյունքները:

«Կարեւորելով «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի անհրաժեշտությունը` պահանջում ենք ընդունել այն եւ ակնկալում ենք լրատվամիջոցների օժանդակությունն այս հարցի կապակցությամբ»,-ասված է «Ընդդեմ կանանց նկատմամաբ բռնության կոալիցիա»-ի տարածած հաղորդագրության մեջ: