Մերձմոսկվայում հաճախորդը դանակահարել է բախտագուշակին, որը որոշել էր վերջինիս հաշվին բավական գումար վաստակել: Տղամարդն ասել է, որ սպանությունը գործել է աֆեկտի վիճակում:

61-ամյա Մարինա Մ.-ի մարմինը գտել են հունիսի 8-ին՝ Գագարինի փողոցի թիվ 8 շենքի բնակարանում: Պարանոցի եւ կրծքավանդակի հատվածում դանակի բազմաթիվ հետքեր են եղել: Սպանության կասկածանքով ձերբակալվել է բախտագուշակ կնոջ  հաճախորդ Ալեքսանդր Վ.-ն: Գործարարի ընտանիքը գուշակին դիմել էր  2013թ. մարտին, վերջինս անմիջապես ընտանիքի բոլոր անդամների վրա «նավս» էր հայտնաբերել:

«Նավսը» հանելու ամեն մի ընդունելության համար նա ոսկերչական զարդեր էր պահանջել՝ կախարդական ծիսակարգի իրականացման համար:

Բացի այդ, գուշակուհին պարգեւներ էր պահանջել՝ փոշեկուլ, խոհանոցային թանկարժեք սպասք եւ կենցաղային տեխնիկա, հայտնում է vesti.ru-ն:

2013թ. մայիսին նա համառորեն սկսել էր զանգահարել գործարարի կնոջը եւ համոզել, որ ամուսինը ցանկանում է միանձնյա տնօրինել բիզնեսը եւ իրեն ինքնասպանության հասցնել: Այդ խնդրի լուծման համար գուշակուհին ավտոմեքենա էր պահանջել:

Այս հողի վրա ամուսինները վիճել էին, անգամ՝ սկսել էին առանձին ապրել: 2013թ. հունիսի 8-ին գործարարը եկել էր գուշակուհու տուն՝ հարաբերություններ պարզելու: Նրանց միջեւ վեճ էր ծագել, եւ գործարարը սկսել էր խեղդել գուշակուհուն, հետո վերցրել էր դանակը եւ հարվածներ հասցրել: Կինը տեղում մահացել էր: