Հայաստանում ՏԻՄ զարգացման ոլորտում հիմնական մարտահրավերներից է բնակչության պասիվությունը: Այս մասին հունիսի 18-ին ԵԽ տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ Վան Շտաայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը:
«Մեր առջեւ խնդիր է դրված բարձրացնելու ՏԻՄ աշխատանքներում բնակչության մասնակցության մակարդակը: Արդյունավետ կառավարումը հնարավոր է միայն բնակչության մասնակցությամբ»,-ընդգծել է Տերտերյանը: Փոխնախարարը նաեւ ընդգծել է, որ քաղաքական կուսակցությունները պասիվություն են ցուցաբերում ՏԻՄ աշխատանքներում ներգրավվելու հարցում:
Ընդգծենք, որ այսօր Երեւանում անցկացվում է Եվրոպայի խորհրդի տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստ:




























