Թուրքիայի Բոլու նահանգում Երեւանից Ստամբուլ ուղեւորվող ավտոբուսում մաքսանենգ ճանապարհով երկիր մտցրած 1950 տուփ ծխախոտ է հայտնաբերվել։
Թուրքական «Դողան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բոլուի նահանգային ժանդարմերիան ստացված հաղորդագրության հիման վրա կանգնեցրել եւ ստուգում է իրականացրել Երեւանից Ստամբուլ ուղեւորվող ավտոբուսում։ Ստուգման ժամանակ Հայաստանի քաղաքացի Ռ.Մ.-ին պատկանող 1950 տուփ մաքսանենգ ծխախոտ է հայտնաբերվել։
Ձերբակալված Ռ.Մ.-ին տեղափոխել են օտարեկրացիների համար նախատեսված վարչություն, որտեղից նրան կարտաքսեն երկրից։
«Դողան» լրատվական գործակալությունն ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ մաքսանենգ ճանապարհով Թուրքիա մտցրած 1950 տուփ ծխախոտից 1760-ը եղել են «Ախթամար» տեսակի։



























