Արարատի մարզի մի շարք գյուղերի 1000-ից ավելի բնակիչներ այսօր` հունիսի 18-ին, բողոքի ակցիա են կազմակերպել եւ սպառնում են խնդրին լուծում չտալու դեպքում գալ եւ Կառավարության շենքի առջեւ իրենց բողոքը արտահայտել: Այգեզարդի գյուղապետ Արթուր Մանուկյան NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ բնակիչները դժգհում էին ծիրանի մթերման գներից: Եթե նախկինում արկղը 5 հազար դրամով են տարել, ապա այսօր գինը իջեցրել են 4 հազարի, ինչն էլ առաջացրել է բնակիչների դժգհությունը:

Բնակիչների հետ հանդիպելու է եկել Արարատի փոխմարզպետը եւ այլ պաշտոնյաներ: Գյուղացիները նույնիսկ փակել էին ճանապարհը, բայց այս պահին բողոքի ակցիան ժամանակավորապես դադարեցվել է, որոշում է  կայացվել, որ վաղը «Սպայկա» ընկերությունը կգնա եւ 5 հազար դրամով ծիրանը կմթերի: