Այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 11.55-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 10.55-ին Երեւանի Շիրակի փողոցի թիվ 10 շենքի է 2-րդ հարկի պատշգամբը փլուզվել է, ինչի հետեւանքով 41-ամյա Գ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Մանրամասները ճշտելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել է թիվ 5 բնակարանի շքապատշգամբը (1x2մ):

Շենգավիթ վարչական շրջանի համապատասխան ծառայությունների աշխատակիցների կողմից կա¬տար¬վել են տարածքի մաքրման աշխատանքներ:

Դեպքի վայրում է գտնվել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:

Դեպքի մասին տեղյակ է պահվել ՃԿԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխա¬նատուն: