Հունիսի 17-ը զորավար եւ պետական գործիչ, ազգային գաղափարախոս Գարեգին Նժդեհի ոգեկոչման օրն է, որի առթիվ ՀՀԿ երիտասարդներն ուխտագնացություն են կազմակերպել Նժդեհի գերեզմանին:

Նշենք, որ 1987 թվականի հունիսի 17-ին Նժդեհի աճյունը գաղտնի տեղափոխվել եւ թաղվել է Վայոց ձորի մարզի Սպիտակավոր եկեղեցու բակում` Վերնաշեն գյուղի հարեւանությամբ։ Այդ օրն ավանդաբար ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն իրականացնում է այցելություն Սպիտակավոր՝ հարգանքի տուրք մատուցելով մեծ հայի անմահ հիշատակին։

Ոտքով հաղթահարելով Վերնաշեն գյուղից մինչեւ Սպիտակավոր ընկած ճանապարհը՝ երիտասարդ հանրապետականները մաքրել, բարեկարգել են եկեղեցու տարածքը, ծաղիկներ դրել Նժդեհի տապանաքարին։ Հենց Սպիտակավորում ՀՀԿ շարքերը նոր համալրած երիտասարդներն առավել մանրամասն ծանոթացել են Նժդեհի գաղափարախոսությանն ու գործունեությանը։