Ստամբուլի կենտրոնում գտնվող Թաքսիմի հրապարակում հունիսի 17-ի երեկոյան հայտնված անծանոթ տղամարդու պահվածքը անմիջապես գրավել է լրատվամիջոցների ուշադրությունը եւ սոցցանցերում օրվա թեմա դարձել։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ սոցցանցերում եւ լրատվամիջոցներում անծանոթին «կանգնած մարդ» անունն են տվել, որից հետո մի շարք քաղաքացիներ միացել են «կանգնած մարդ» ակցիային։

Այնուհետ պարզվել է, որ «կանգնած մարդու» անունը Էրդեմ Գյունդուզ է, որի 8 ժամ տեւած ակցիայից հետո նրա «գործը» շարունակել են 3 հոգի, սակայն ոստիկանները նրանց ձերբակալել են։

«Կանգնած մարդ» ակցիայի գաղափարը լուռ բողոքն է։ «Կանգնած մարդիկ» առանց շարժվելու նայում են Աթաթուրքի մշակույթի կենտրոնի շենքի վրա փակցված Աթաթուրքի լուսանկարին։