Եթե 10 անգամ ստուգում եւ 10 անգամ զեկուցում ես կողոպուտի մասին, նշանակում է, որ նախ պետք է քեզնով զբաղվես: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում Հայաստանի Վերահսկիչ պալատի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` մեջբերելով ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Վասլիեւին:

Փաշինյանի կարծիքով` այդ մոտեցումը կիրառելի է Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի նկատմամբ, ով վերջին 9 ամիսների ընթացքում կառուցել է միլիոններ արժեցող առանձնատուն. «9 ամիս առաջ Իշխան Զաքարյանը խորհրդարանում զեկուցում էր ուրիշների չարաշահուների մասին, մինչդեռ նրա կենսագրությունում չկա այնպիսի էպիզոդ, որը կարող է մարդուն անտարբեր թողնել, օրինակ, միլիոններ արժեցող առանձնատունը, որը ստիպում է մտածել կոռուպցիոն ռիսկերի մասին: Զարմանում եմ, թե ինչպես կարող է ՎՊ-ի նախագահը սթափ եւ համարձակ կերպով զեկուցել ուրիշների չարաշահումների մասին»:

Փաշինյանը նաեւ տարակուսանք է արտահայտել այն կապակցությամբ, որ Հայաստանի իշխանությունները կոռումպացված են, սակայն միաժամանակ «պայքարում են» կոռուպցիայի դեմ. «Երկրում իշխանությունն ապօրինի է, սակայն պայքարում է անօրինականության դեմ: Չեմ հերքում ՀՀԿ- հայտարարություններն այն մասին, որ երկրում թալանը սկսվել է 90-ական թվականներին, սակայն պետք է ընդգծեմ, որ այդ ընթացքում Սերժ Սարգսյանը գլխավորել է ԱԱԽ-ը, որը զբաղվում էր կոռուպցիայի դեմ պայքարով, իսկ նրա եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանը շարքային քաղաքացուց վերածվեց մեծահարուստի»: