Անչափահասների նկատմամբ ոտնձգություն կատարողները հաճախ լինում են մայրերի ընկերները, խորթ հայրերը կամ ովքեր հաճախ են մտնում այդ ընտանիք: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ոստիկանության ՔՀԳՎ երրորդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վարդանյանը:
Նրա խոսքով՝ սեռական ոտնձգության ենթարկված անչափահասների ամենացածր տարիքային շեմը հիմնականում 13-15-ն է, բայց եղել են դեպքեր, երբ սեռական ոտնձգություն են կատարել 7 տարեկանի նկատամբ:
Նման դեպքերն առավել տարածված են Երեւանում, սակայն մարզերն էլ զերծ չեն մնում այս երեւույթից:
Վարդանյանը տեղեկացրեց, որ գրանցվել է նաեւ դեպք, երբ սեռական ոտնձգություն կատարողը եւս անչափահաս է եղել, այս տարի նման մեկ դեպք է եղել:
Դիտարկմանը, թե հնարավո՞ր է այդ դեպքերի աճը պայմանավորված է մեղմ պատժով, քանի որ խորհրդային տարիներին ավելի պատիժներն ավելի խիստ էին, նա պատասխանեց, որ այսօր էլ պատիժները մեղմ չեն, առավելագույն պատիժը մինչեւ 15 տարվա ազատազրկում է: Բժշկական ստուգումից հետո, երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարողները հնարավոր է նաեւ հարկադիր բուժման ենթարկվեն, իսկ կանխարգելման համար ոստիկանությունը անչափահասների շրջանում, դպրոցներում պրոֆիլակտիկ, կանխարգելիչ դասընթացներ է անցկացնում:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























