Սանահինի վանական համալիրում 2010թ մինչ օրս լուրջ թափով վերականգնողական աշխատանքներ են իրականացվում: NEWS.am-ի թղթակիցը Լոռիից հաղորդում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ, այսօր եղել է համալիրում, ծանոթացել վերականգնողական աշխատանքներին: Դրանք իրականացնող ճարտարապետը Կառավարության ղեկավարին զեկուցել է աշխատանքների մասին: Ճարտարապետը պատասխանել է նաեւ Տիգրան Սարգսյանի հարցերին: Վարչապետը արձանագրեց, որ մեծ առաջընթաց կա, կառույցը վերագտնում է երբեմնի տեսքը: Ճարտարապետը տեղեկացրեց, որ անելիքներ դեռ շատ կան:
Հիշեցնենք, որ հուշարձանի վերականգնման աշխատանքների համար 2010թ պետական բյուջեից հատկացվել է 18 միլիոն դրամ, իսկ 2013թ պետական բյուջեից` եւս 22 միլիոն դրամ, որը նախատեսվում է ծախսել Սուրբ Աստվածածին եկեղեցու նախագավթի եւ Մագիստրոսի ճեմարանի մասնակի վերականգման եւ ամրակայման աշխատանքների իրականացման համար:



























