Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի 2012 թ. հաշվետվության մեջ հնչեցրած գնահատականներն ավելի մեղմ են, քան ՀՀ նախագահի 2012 թ. սեպտեմբերի 15-ին հայտնի խորհրդակցության ժամանակ հնչեցրած գնահատականները; Այդ մասին այսօր՝ հունիսի 18-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: «Ինչպես է լինում, որ պետական գնումները 2, 3 կամ 4 անգամ ավելի թանկ են լինում, քան սովորական գնումները»,- հռետորական հարց ուղղեց Ի. Զաքարյանը:

Այնուամենայնիվ, Ի. Զաքարյանը անթույլատրելի համարեց ՎՊ հաշվետվությունը քաղաքականացնելու փորձերը; Նա նաեւ նշեց, որ խոսք չի կարող գնալ նաեւ համատարած թալանի մասին, ինչը ակնարկում են որոշ պատգամավորներ:

Ի. Զաքարյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին՝ առաջարկությունների եւ շահագրգիռ քննարկումների համար, ասելով, որ հարցադրում է արել 50 պատգամավոր, հնչել է 158 հարց, 3 տասնյակ ելույթներով տարբեր գնահատականներ են տրվել: