«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 19-ին ժամը 07.00-23.00 կդադարեցվի ջրամատակարարումը.

Նուբարաշեն վարչական շրջանի`

Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի, 11-րդ փողոցի եւ 1, 2, 3 նրբանցքների, Ա, Բ, Գ, Դ եւ այգեգործական Բ թաղամասերի ու հարակից տարածքների,

Էրեբունի վարչական շրջանի`

Մուշավան եւ Վերին ջրաշեն թաղամասերի  ու հարակից տարածքների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: