Սիրիայում ճգնաժամի խորացումը, այդ ֆոնին միջկրոնական հարաբերություններում գնալով աճող լարվածությունը, լի է տարածաշրջանային մակարդակում ամենալուրջ ցնցումներով: Մենք դա հասկանում ենք եւ ձգտում ենք կանխել Մերձավոր Արեւելքում այթյունի սպառնալիքը, հայտաարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ԿՈՒՆԱ քուվեյթական գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում:

«Սիրիայում քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային կոնֆերանսի հաջողությունը կախված է հակամարտող կողմերի` առանց նախապայմանների հանդես գալու պատրաստակամությունից»,-ասել է Լավրովը, նշելով, որ Դամասկոսի հետ մանրամասն աշխաանք է տարվել այդ ուղղությամբ, ապստամբների պարագայում դա մի փոքր բարդ է:

Նրա խոսքով` Միջազգային կոնֆերանսին պետք է մասնակցեն ԱՄՆ ԱԽ մշտական անդամ-պետություններն ու Սիրիայի հարեւանները` Թուրքիան, Հորդանանը, Իրաքը, Լիբանանը, Եվրամիության, ԱՊԼ-ի ներկայացուցիչները, Սիրիայի հարցերով հատուկ բանագնացը: «Անհրաժեշտ ենք համարում Իրանի եւ Սաուդյան Արաբիայի պատվիրակությունների ներկայությունը»,-ասել է Լավրովը:

Նախարարն թվարկել է նաեւ այն գործոնները, որոնք խոչընդոտում են կոնֆերանսի կազմակերպմանն ու Սիրիայում քաղաքական կարգավորմանը: