Անհաջող կատակ են արել Դոնի Ռոստովի բնակիչների հետ, որոնք առանց այդ էլ խուճապահար են մենինգիտի համաճարակի պատճառով: Գիշերը ռոստովցիները կարճ հաղորդագրություն են ստացել այն մասին, որ ուղղաթիռից քաղաքի վրա մենինգիտը կանխարգոլող դեղամիջոցներ են շաղ տալու:
Դոնի Ռոստովի ոստիկանները ստուգում են անցկացնում: Առաջին բողոքը ստացվել է հունիսի 17-ի գիշերը: «Գիշերը քաղաքը փոշով կպատվի ՝ համաճարակի հետ կապված: Փակեք պատուհանները եւ հայտնեք ծանոթներին»,- գրել էին կատակասերները:
Ավելի ուշ ոստիկանության շրջանային բաժիններից մեկն է դիմել մի տղամարդ ու հայտնել, որ համացանցում նամակներ են տարածվում մենինգիտի հետ կապված՝ քաղաքի վրա փոշի շաղ տալու մասին: ԱԻՆ ԳՎ-ն ստիպված է եղել պաշտոնապես հերքել տեղեկատվությունը, հայտնում է «Վեստին»:
Հիշեցնենք, Դոնի Ռոստովի «Տերեմոկ» մանկապարտեզում մենինգիտով երեխաների զանգվածային վարակումը սկսվել էր հունիսի սկզբից: 76 երեխա եւ չորս մեծահասակ հիվանդանոցում են: Ըստ առողջապահության նախարարության՝ հաստատվել է 50 երեխաների ախտորոշումը: Երկու երեխա մահացել են:




























