Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հունիսի 18-ի առավոտյան համաժամանակյա գործողությունների արդյունքում ձերբակալել են «Գեզի» այգու ակտիվիստների։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Ստամբուլի 21 շրջաններից ձերբակալվել է մոտ 100 մարդ։
Ձերբակալվածներին տարել են Յենիբոսնա թաղամասում գտնվող դատարան, որտեղ անցկացվել են բժշկական ստուգումներ։ Այնուհետ ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանության բաժանմունքներից մեկը։
Թուրքիայի ՆԳ նախարար Մուամեր Գյուլերը հայտնել է, որ «Գեզի» այգու իրադարձությունների հետ կապված Անկարայում ձերբակալվել է 23, Ստամբուլում՝ 62 մարդ։




























