«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 18-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 411. 28 դրամ; Երեկ բորսայում գործարք չէր կայացել, իսկ հունիսի 14-ի համեմատ դոլարը էժանացել է 3.22 դրամով կամ 0.78%-ով: Սա 2013 թ. ընթացքում դոլարի ամենակտրուկ անկումն է բորսայում:
Բորսայում այսօր վաճառվել է 3.4 մլն. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը իջել է մինչեւ 408-409 դրամ, վաճառքինը՝ 411-412 դրամ:
Forex միջազգային շուկայում եվրոն այսօր ամրապնդվել է դոլարի նկատմամբ այն բանից հետո, երբ հրապարակվել է Գերմանիայի գործարար միջավայրի տրամադրությունների ինդեքսը, ըստ որի այն ընթացիկ ամսում ավելի շատ է աճել, քան նախատեսվում էր: Եվրոն այսօր սակարկվել է 1,4 դոլար մակարդակին շատ մոտ:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31,6790 ռուբլի: Դոլարը թուլացել է ռուբլու նկատմամբ:




























