Երեկ Ազգային ժողովում ներկայացվել են «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» եւ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին»  օրենքում լրացում կատարելու՝ ՀՀ օրենքների նախագծերը։ Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում.

«ՀԱԿ խմբակցույթան պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, անդրադառնալով Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» եւ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքների նախագծերին, ասաց. «Շրջանառվում է տեղեկություն, որ օրենքը վերաբերում է միայն «երկրապահ կամավորների» միությանը, բայց որ ուշադիր ծանոթանում ենք երկրորդ հոդվածին, ապա տեսնում ենք, որ սա վերաբերում է բոլոր կամավորականներին։ Գուցե խմբագրական ճշգրտումների կարիք լինի առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում, բայց այդ մտավախությունը չկա...»,- մասնավորապես ասել է կոնգրեսական պատգամավորը՝ նշելով, որ Կոնգրեսը, այնուամենայնիվ, կողմ է քվեարկելու։ Այդպես էլ արեցին»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):