«Ժամանակ» թերթը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանի հետ։ Պատասխանելով «ՀայՌուսգազարդ»-ում «Գազպրոմի» մասնաբաժնի՝ 80-ից մինչեւ 100 տոկոս ավելացնելու քննարկումներրի մասին հարցին՝ Արամ Սարգսյանը մասնավորապես նշել է.
«Ես գտնում եմ, որ շատ վատ լինի, եթե Հայաստանի իշխանությունները ռուսական իշխանությունների պարտադրանքով որոշեն «Գազպրոմին» վաճառել այս երկրի սեփականությունը հանդիսացող 20 տոկոսը։ Այդ 20 տոկոսը նման է Կենտրոնական բանկում պահուստային ֆոնդով դրված ոսկուն, որն ապագա սերունդներինն է։ Հայաստանը փոխանակ մտածի իր էներգետիկ ռեսուրսները հզորացնելու, ետ բերելու մասին՝ դարձնի 30, 40, 50 տոկոս, մտածում է ինչպես անի վաճառի, դրանից էլ վերջին օգուտը քաղի՝ այնպես, ինչպես այսօր վարվում են մեր շատ հայրենակիցներ՝ իրենց եղած-չեղածը վաճառել-հեռանալով երկրից։ Այս իշխանությունների պահվածքը հիշեցնում է հայրենիքը լքող մարդու պահվածքը»»,- մեջբերում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




























