Ռուսաստանի Կեմերովոյի մարզում տեղի է ունեցել 100 տարվա ընթացքում ամենաուժեղ երկրաշարժը` 5,6 մագնիտուդ ուժգնությամբ: Զոհեր եւ տուժածներ չկան: Սակայն հաղորդվում է, որ աղետը վնասել է 500 սեփական տներ: Ստորերկրյա ցնցումներն զգացել են նույնիսկ Նովոսիբիրսկի բնակիչները: Դադարեցվել են հանքերի բոլոր աշխատանքները:
Ըստ տարբեր տվյալների` 5,3 կամ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 19-ի գիշերը` Մոսկվայի ժամանակով ժ. 03:02-ին: Էպիկենտրոնը գրանցվել է Կեմերովոյի մարզի Բելի քաղաքից 21 հեռավորության վրա, հիպոկենտրոնը գտնվել է 9,8 կմ խորությունում:
Կեմերովոյի մարզ է ուղարկվել երկրաֆիզիկական ծառայության ջոկատ` էպիկենտրոնի հարեւանությամբ դիտարկումներ կատարելու համար:
Ըստ ԱԻՆ-ի տվյալների` դադարեցվել են մերձակա հանքերի, ինչպես նաեւ պայթեցման բոլոր տեսակի աշխատանքները, հայտնում է dni.ru-ն:
Կուզբասում նման երկրաշարժ չէր եղել արդեն 100 տարի: Մինչդեռ, մասնագետները պնդում են, որ 5,3 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ այլեւս չեն լինի: Հնարավոր են մինչեւ չորս մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ, նման երկու ցնցումներ արդեն գրանցվել են 23:00-ին:




























