Մոսկվայի արեւմուտքում սպանվել է Կաբարդինո-Բալկարիայից գնացած հայտնի գործարար Ալբերտ Նազրանովը: Գործարարի մարմինը գլխի հրազենային վնասվածքով հայտնաբերվել է հունիսի 19-ի գիշերը:
Ըստ ականատեսների` մարդասպանն իր զոհին հետապնդել է բնակելի շենքի մուտքից: Հանցագործը կրակել է հինգ անգամ, երկու փամփուշտ դիպել են Նազրանովի գլխին: Սպանելուց հետո մարդասպանը փախել է հեծանվով, հայտնում է Life News-ը:
Սպանված ձեռնարկատերը Նալչիկում ուներ ռեստորանների ցանց, իսկ նախկինում տեղի շուկայի ղեկավարն էր եղել: Այս տարվա ապրիլին Նազրանովը ձերբակալվել էր Նալչիկում` ապօրինի զենք կրելու համար:
«Ինտերֆաքսը» հայտնում է, որ Նազրանովի դեմ նախկինում էլ է մահափորձ կատարվել: 2012թ. նոյեմբերի 15-ին, երգ գործարարը Նալչիկի այգում առավոտյան վազում էր, նրա կողքին պայթուցիկ էր գործարկվել: Նազրանովը ծանր վիրավորվել, սակայն ողջ էր մնացել:




























