Սամարայի մարզի Չապաեւսկի ռազմական պոլիգոնում զինամթերքի պայթյունների հետեւանքով, ըստ վերջին տվյալների, 11 մարդ տեղափոխվել են հիվանդանոց, եւս 37-ը ամբուլատոր բուժօգնություն են ստացել: Հրդեհը տեղայնացվել է, բռնկման երկու օջախներ դեռ մխում են, հայտնում է «Ռոսբալտը»:
Նախնական տվյալով՝ պոլիգոնում պայթյունների պատճառ կարող էին դառնալ անտառային հրդեհները: 6.5 հազարից ավելի բնակիչ տարհանվել է, տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել:
Ռուսաստանի Սամարայի մարզի ռազմամթերքի պոլիգոնում պայթյուններ են որոտում
ՌԴ-ի Սամարայի մարզի ԱԻՆ-ի ԳՎ-ում թեժ գծի հեռախոսահամարներ են բացվել` 8/846/ 337-72-82, 8/846/ 338-96-56: ԱԻՆ հոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետները ԱԻՆ հոգեբանական օգնություն են ցուցաբերում բնակչությանը:




























