Հունիսի 18-ին, ժամը 23.26-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Դավիթ Բեկի փողոցում բեռնատարը բախվել է էլեկտրական սյանը, ինչի հետեւանքով սյունը շրջվել է եւ խոչընդոտում է երթեւեկությանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ «Վոլվո» մակնիշի PWP 541 համարանիշի բեռնատարը, դուրս գալով ճանապարհի երթեւեկելի հատվածից, ձգել է էլ. սյան լարերը, ինչի հետեւանքով սյունն ընկել է ճանապարհի վրա եւ այն դարձրել դժվարանցանելի:
Փրկարարները հեռացրել են սյունը, եւ ճանապարհը կրկին դարձել է երթեւեկելի:




























