Այսօր՝ հունիսի 19-ին, ժամը 03.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի ՀԱ Բ4 թաղամասում գտնվող «Սապիր» գիշերային ակումբի մոտակայքում` ավտոտեխսպասարկման կետում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը եւ երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.07-ին, մարվել՝ 04.08-ին:

Ավտոտեխսպասարկման կետում այրվել է կախովի առաստաղից 0,5 քմ հատված եւ էլ. վահանակ: