«Յունիբանկը» շարունակում է առեւտրային խոշոր ցանցերի հետ համատեղ ակցիաների իրականացումը, տեղեկացնում են բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: «Զիգզագ» խանութների ցանցի հետ համատեղ բանկը հայտարարել է նոր ամառային ակցիա.  «Յունիբանկի» միջոցով Ariston եւ Indesit ապրանքանիշի ապրանքներ կամ Panasonic օդորակիչներ ապառիկ գնելու դեպքում, «Զիգզագ» խանութը հաճախորդի փոխարեն կվճարի վարկի 2 ամսվա գումարը: Ակցիան գործում է մինչեւ 2013թ. օգոստոսի 31-ը:

Ակցիայի շրջանակներում «Զիգզագ»  խանութների  ցանցում գնումներ կատարելու համար, «Յունիբանկն» առաջարկում է U-Technics վարկը հետեւյալ պայմաններով` վարկի գումարը` 60 000 -1 000 000 դրամ, ժամկետը` մինչեւ 36 ամիս, կանխավճարը` 0%, միջնորդավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` 20%: Եթե հաճախորդն ունի դրական վարկային պատմություն եւ պահանջվող վարկի գումարը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա ներկայացնում է միայն անձնագիր եւ սոցիալական քարտ, իսկ եթե վարկի գումարն ավելին է կամ հաճախորդը չունի դրական վարկային պատմություն, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաեւ տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի եւ աշխատավարձի վերաբերյալ: Վարկի տրամադրման գլխավոր պայմանը բացասական վարկային պատմության բացակայությունն է: