Հունիսի 18-ին Սիրիայում ընթացող փողոցային մարտերի ընթացքում սպանվել է 20-ամյա իտալացի ուսանող Ջուլիանո Դելնեւոն, ով մեկ տարի առաջ մեկնել էր Սիրիա` «բռնապետ Ասադի ռեժիմի դեմ պայքարելու»: Ուսանողի մահը հաստատել են Իտալիայի ՆԳՆ-ն ու ԱԳՆ-ն:
ՆԳՆ տվյալների համաձայն` երիտասարդը իսլամ է ընդունել 2009-ին եւ արդեն 2011-ին տեղի օրինապահների ուշադրությունն է գրավել` ահաբեկչությունների մասնակից լինելու կասկածանքով: Նա իրեն նոր անուն է ընտրել` Իբրահիմ, եւ անճանաչելիորեն փոխվել է: Նա մեկ տարի առաջ հեռացել է տնից` առանց որեւէ մեկի մի բան ասելու, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:




























