Ազգային շարժման գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին դադարեցրել է հացադուլն այն բանից հետո, ինչ նրա բանտախցում հեռուստացույց են տեղադրել:

Ինչպես հաղորդել է պատժի իրականացման բաժնի փոխնախագահ Նատո Գուգավան, անվտանգության բոլոր միջոցներն ու գործընթացները հաշվի առնելով` նրա բանտախցում հեռուստացույց է տեղադրվել:

«Հայցի ուսումնասիրումից հետո, խնդրանքը բավարարվել է: Իմ տեղեկությունների համաձայն, Վանո Մերաբիշվիլին արդեն դադարեցրել է հացադուլը»,-ասել է Գուգավան, փոխանցում է Գրուզիա Online-ը: