Այսօր՝ հունիսի 19-ին, ժամը 09.30-ին վերսկսվել են դեռեւս հունիսի 15-ին կորած 80-ամյա Թամամ Արմենակյանի որոնողափրկարարական աշխատանքները:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին, ժամը 19.58-ին ահազանգ էր ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղում 80-ամյա Թ. Արմենակյանը դուրս է եկել տանից եւ չի վերադարձել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՄՓՎ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները տեղի բնակիչների եւ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են որոնողական աշխատանքներ Շատին գյուղի սկզբնամասում՝ Եղեգիս գետի մոտ:




























