Այսօր՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ՝ ժամը 05:00-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, 45-ամյա Արամ Խաչատրյանը, վարելով Nissan Murano մակնիշի C 960 ВХ համարանիշի ավտոմեքենան, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 84 կմ-ում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում:
Վթարի հետեւանքով վարորդը Ա. Խաչատրյանն ու ուղեւորներ՝ ՌԴ քաղաքացիներ, մեկ տարեկան Աննա Խաչատրյանը եւ 3-ամյա Վանո Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Թալինի քննչական բաժանմունքում քննիչ Հ. Նիկողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:




























