«Սպրավեդլիվայա Ռոսիան» Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում առաջադրել է կուսակցության ներկայացուցիչ Նիկոլայ Լեւիչեւին: Սա վերջին կուսակցությունն էր, որը կողմնորոշվեց թեկնածուի հարցում, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել են նաեւ Պետդումայի փոխխոսնակ Իվան Մելնիկովը, պատգամավոր Միխայիլ Դեգտյարեւը, Մոսկվայի քաղաքապետի պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինը, Սերգեյ Միտրոխինը. Ալեքսեյ Նավալնին, Գլեբ Ֆետիսովը: Ընտրություններին մասնակցելու ցանկություն են հայտնել նաեւ Սերգեյ Տրոիցկին, Սերգեյ Ուդալցովը եւ այլք:
Ընտրությունները Մոսկվայում կկայանան 2013թ սեպտեմբերի 8-ին:




























