Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով 12 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Էրսին Յոլջուն ձերբակալվել է Տրապիզոնում եւ բանտ տեղափոխվել։
Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ Դինքի սպանության գործով վճռաբեկ դատարանի կողմից Էրսին Յոլջուի նկատմամբ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարանի կայացրած որոշման հաստատումից հետո Տրապիզոնում ձերբակալվել է Էրսին Յոլջուն եւ տեղափոխվել Բահչեջիքի բանտ։
Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարանի կայացրած որոշման համաձայն՝ Էրսին Յոլջուն մեղավոր էր ճանաչվել Հրանտ Դինքի սպանության աջակցության համար եւ դատապարտվել 12 տարի եւ 6 ամիս ազատազրկան։
Դեռեւս 2010 թվականի մայիսին դատարանը Էրսին Յոլջուին ստորագրությամբ ազատ էր արձակել։



























