Թուրքիայի ընդդիմադիր  «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Մուհարեմ Ինջեն Ստամբուլի նահանգապետ Հուսեյին Ավնի Մութլուի, Ստամբուլի ոստիկանապետ Հուսեյին Չափքընի եւ ոստիկանների դեմ դատական հայց է ներկայացրել։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Մուհարեմ Ինջեն ներկայացրած դատական հայցում նշել է, որ «Գեզի» այգու հետ կապված անարդարությունների դեմ դուրս եկած քաղաքացիների դեմ դաժան միջամտություն է ցուցաբերվել, կիրառվել անհամաչափ ուժ, ավելին, ժողովրդի վրա կիրառված ջրի մեջ քիմիական նյութեր են ավելացվել։ Հայցում շեշտվել է, թե այս ամենի արդյունքում մարդկության դեմ հանցանք է գործվել։