Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 19-ին, եւս կրքերը թեժացան՝ Դիլիջանի Միջազգային դպրոցին հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու նախագծի քննարկումների ժամանակ: 

ՀԱԿ խմբակցության անունից խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր ելույթը սկսեց նրանով, որ հանրապետական պատգամավորներին մեղադրեց Սահմանադրությունը խախտելու մեջ՝ բիզնեսը եւ պատգամավորական գործունեությունը համատեղելու միջոցով:

«Դու ո՞վ ես, որ պիտակներ ես կպցնում»,- տեղից ընդմիջեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որին անմիջապես միջամտեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ կողմերին կոռեկտության կոչ անելով: Նա մի քանի անգամ Գալուստ Սահակյանին խնդրեց դադարեցնել տեղից ռեպլիկներ թողնելը: